Ինչպե՞ս անվանել ձեզ՝ ընդդիմությո՞ւն, թե հարմար պահի հարմար գործիք

Քոչարյանի մի շարք աջակիցների պահվածքը դուրս է եկել առողջ քաղաքական դիսկուրսի սահմաններից։ Երբ ընդդիմադիր հարթակում մի կողմը խոսում է ինստիտուցիոնալ պետությունից, իշխանությունների դեմ պայքարից, ազգային անվտանգությունից ու միջազգային արժանապատիվ ներկայությունից, իսկ մյուսը զբաղված է անձնական վիրավորանքներով ու ցեխ շպրտելով՝ ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել վերջիններիս։

Ձեր այս պահվածքով ոչ միայն բարոյազրկում եք ընդդիմադիր հարթակը, այլև փաստացի աշխատում եք այն նույն իշխանության օգտին, որի դեմ իբր պայքարում եք։ Ուրեմն ինչպե՞ս անվանել ձեզ՝ ընդդիմությո՞ւն, թե հարմար պահի հարմար գործիք։

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից