Ֆրանսիայի Ազգային ժողովը բանաձև է ներկայացրել՝ աջակցելու ՀՀ-ին Ադրբեջանի հետ խաղաղության ջանքերին

Ֆրանսիայի Ազգային ժողովը բանաձևի առաջարկ է ներկայացրել, որը նպատակ ունի աջակցել Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության ջանքերին՝ ստորագրելով ռազմավարական գործընկերության համաձայնագիր և կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող արցախցի քաղբանտարկյալներին։

Առաջարկը ներկայացվել է հուլիսի 22-ին։ Այն ուղարկվել է Եվրոպական հարցերով հանձնաժողով։

Առաջարկը ներկայացրել են պատգամավորներ Լորան Վոկիենը և տիկին Ալեքսանդրա Մարտինը։