Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է
Այսօր Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ մասին ահազանգ է ստացվել ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբավայրի կենցաղային աղբի հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում՝ իր մի քանի օջախներով:
«Հրշեջները մեծ դժվարությամբ են պայքարում կրակի տարածման դեմ, քանի որ քամին, ծուխը և հոտն իրենց սև գործն են անում: Անգամ կրակի օջախներին հրշեջները մոտենում են ոտքով, քանի որ հրշեջ մեքենայով անհնար է մոտենալ:
Հրդեհաշիջման աշխատանքներում հրշեջ-փրկարարներին աջակցում են աղբավայրի աշխատակիցները՝ օգտագործելով 1 տրակտոր:
Այս պահին հրշեջներին հաջողվում է կանխել կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից»,- գրում է կայքը։

