Ալիևի «ծառա» Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի փոխտնօրենի պաշտոնից

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանով Ալիևի «ծառա» Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի փոխտնօրենի պաշտոնից:

Հիշեցնենք, նա այցելել էր օկուպացված Ստեփանակերտ և հաճոյացել Ադրբեջանի հասցեին։

Ներկայումս Միխայիլ Գուսմանը զբաղեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցությունների զարգացման միջազգային ծրագրի Ռուսական կոմիտեի նախագահի պաշտոնը: Բացի այդ, նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվության և հաղորդակցության միջկառավարական խորհրդի (IPDC) անդամ է, ինչպես նաև ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով հանձնաժողովի կազմում: