Երբ Ալիևն ասում է, որ չպետք է տեսնեն ոչ մի մարդ, նա նկատի ունի Հայաստանի ամբողջ տարածքը․ քաղաքական վերլուծաբան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․ Երբ Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանով Նախիջևան գնացողները չպետք է որևէ մարդ տեսնեն՝ լինի հայ սահմանապահ, մաքսավոր, թե որևէ երրորդ սուբյեկտի ներկայացուցիչ, մեզանում շատերին թվում է, թե նա նկատի ունի Հայաստանի սահմանը:
Իրականում, երբ Ալիևն ասում է, որ չպետքէ տեսնեն ոչ մի մարդ, նա նկատի ունի Հայաստանի ամբողջ տարածքը: Այսինքն, ոչ մի մարդ նրանք չպետք է տեսնեն ամբողջ ճանապարհին: Այլ կերպ ասած, նա չի ուզում, որ Ադրբեջանից Նախիջևան գնացողները որևէ հայաստանցի տեսնեն իրենց ճանապարհին: Ըստ էության, Ալիևի պահանջի տողատակը այն է, որ՝ ադրբեջանցիները չպետք է զգան, որ ավարտվեց Ադրբեջանն ու իրենք անցնում են Հայաստանով:
Այսինքն, Ալիևը հաջորդիվ պահանջելու է, որ օրինակ անցուդարձի ճանապարհից իքս կմ հեռավորության վրա չլինի ոչ մի հայաստանյան կոմունիկացիա, որը կարող է անցնող դարձող ադրբեջանցիների մոտ դույզն իսկ առաջացնել «օտարության» զգացում»:

