Հորդորս Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանին և հայ կաթոլիկ համայնքին
Սիրելի քույրեր և եղբայրներ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ օրվա կառավարիչների հարձակումը բացարձակ կապ չունի դավանաբանական հարցերի կամ Աստծու հետ, այն բացարձակապես դրսի հրահանգ է (թուրքական), որի նպատակն է վերջնական քայքայել հայի ինքնության կարևորագույն պատվարը, ինչը ինքներդ էլ լավ հասկանում եք։
ՀՀ տարածքում և սփյուռքում գործում է նաև Հայ կաթողիկէ եկեղեցին, այն համարվում է ՀԱԵ քույր եկեղեցի, սակայն ստեղծված իրավիճակում դեռևս նկատվում է անտարբերություն քույր եկեղեցու և հայ հավատավորների նկատմամբ
Հետևաբար հորդորս է բոլոր իմ կաթոլիկ ընկերներին, Հայ կաթողիկէ եկեղեցու առաջնորդին, չցուցաբերել անտարբերություն և անհապաղ դրսևորել գործնական աջակցություն, քանզի խնդիրը վերաբերում է ամբողջ հայությանը և Հայաստանի Հանրապետությանը, որտեղ և գործում եք Դուք։
Դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցին մշտապես սիրուվ և ջերմությամբ է վերաբերվել ձեզ, նպաստել նաև Ձեր խաղաղ գոյությանը, այս պահի Ձեր անտարբերությունը կարող է ապագայում առաջացնել տարընկալումներ և պատճառ դառնալ հայ ժողովրդի հերթական պառակտմանը։
Ոչ մի իշխանություն հավերժ չի, այդ թվում ներկայիս կառավարիչները, իսկ ՀԱԵ և ՀԿԵ դարեր շարունակ կողք կողքի պայքարել են, ուստի այժմն էլ ժամանակն է աջակցելու միմյանց, որպեսզի Քրիստոսի հավատքը զերծ պահվի հերթական թուրքական ոչնչացման ծրագրերից։
Հ.Գ
1915-ին միայն Հայ Առաքելական Եկեղեցու հոտը չկոտորվեց, պատմությունը ցավոք կրկնվում է, ողղակի նոր ժամանակակից դրսևորումներով
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

