ԵՄ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը
ԵՄ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը և վավերացումը, ադրբեջանական Report գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«ԵՄ-ը վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը և վավերացումը։ ԵՄ-ը պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական գիտելիքներ, եթե կողմերը դիմեն», – ասել է Հիփերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը։
Նա այս բանակցությունները անվանել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հաստատման կարևոր քայլ։
Հիփերը հավելել է, որ Եվրամիությունը ավելի վաղ ողջունել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։

