Սամվել Կարապետյանի աջակիցներից 10 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Տաշիր քաղաքից. փաստաբան
Առավոտվանից համատարած խուզարկություններ են սկսվել, ինչպես ՀԷՑ–ի աշխատակիցների, այնպես էլ տարբեր քաղաքացիների բնակարաններում, որոնք, ըստ վարույթ իրականացնող մարմնի, մասնակցել են հուլիսի 4-ին ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի անցկացված հավաքին։ Աջակիցներից 10 անձ է բերման ենթարկվել Երևան քաղաքի քննչական վարչություն, այդ թվում՝ Տաշիր քաղաքից, հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

