Կրեմլը մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինի հետ զրույցի արդյունքից հիասթափության մասին հայտարարությունը

Ռուսաստանը ուշադիր հետևում է Թրամփի բոլոր հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով  Պուտինի հետ զրույցի արդյունքից հիասթափության մասին՝ ԱՄՆ նախագահի խոսքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական օպերացիան և դեռևս հնարավոր չի թվում դիվանագիտական ​​ճանապարհով նպատակներին հասնելը։

«Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը անհրաժեշտ է, բայց այն պետք է լավ նախապատրաստված լինի», – նշել է Պեսկովը։