Եվրոպայում կոչ են անում վերանայել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը. Politico-ն
Եվրոպացի գործարարներն ու քաղաքական գործիչները կոչ են անում իրենց կառավարություններին վերանայել իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, գրում է Politico-ն։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ողջ մայրցամաքում բիզնես առաջնորդների և քաղաքական գործիչների ձայների մի ամբողջ շարք է լսվում, որոնք կոչ են անում կառավարություններին վերանայել իրենց կոշտ դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ, մինչդեռ հրադադարի բանակցությունները մնում են անորոշության մեջ, իսկ տնտեսական անհանգստությունը մեծանում է», – գրում է հրատարակությունը։
Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի ներկայացուցիչ Ստեֆան Մայստերի խոսքով՝ կառավարությունների վրա ճնշումը միայն կաճի, քանի որ ընկերությունների և քաղաքական գործիչների «ավելի ու ավելի շատ ձայներ» են պահանջում վերադառնալ ռուսական գազին և նավթին։

