ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանում ռուսական դպրոցները փակելու պլանների մասին տեղեկությունը
Մենք տեսել ենք հաղորդագրություններ այն մասին, որ Ադրբեջանը, իբր, պլանավորում է փակել ռուսալեզու դպրոցները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որոշ ժամանակ անց Ադրբեջանի կրթության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և այս հարցի շուրջ մշտական կապ ենք պահպանում ադրբեջանական կողմի հետ։
Կարծում եմ, որ մեր ադրբեջանցի գործընկերները ամենաճիշտ ժամանակին միջոցներ ձեռնարկեցին այս տեղեկատվական արտահոսքը հերքելու համար», – նշել է նա։
«Լուկոյլ» ընկերությունների խմբի Ուրալի արտադրական միավորման ղեկավար Ահմեդ Հաջիևի ձերբակալության վերաբերյալ Զախարովան վստահեցրել է, որ «Լուկոյլի» նմանատիպ մասնաճյուղ նույնիսկ գոյություն չունի և առավել ևս՝ այդ պաշտոնում նշանակված անձ չկա։

