Դալմա Գարդեն Մոլի շենքի պատերից, շենքի ներսից հեռացրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները

Դալմա Գարդեն Մոլի շենքի պատերից, շենքի ներսից հեռացրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։

Ավելի վաղ հայտնի գործարար, բարերարի լուսանկարով ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությունով էկրանն ապամոնտաժվել էր Հյուսիսային պողոտայում, իսկ երեկ նման պաստառներ հեռացրեցին «Տաշիր» առևտրի կենտրոնից։