Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հունիսի 30-ի առավոտյան անսպասելի այցով ժամանել է Կիև՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային աջակցելու հարցը քննարկելու համար, հաղորդելմ է DW-ն: Ժամանելուն պես գերմանացի նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է, որ Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի, և վստահեցրել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինան կարողանա հաջողությամբ պաշտպանվել»:

«Ուկրաինայում որոշվում է, թե արդյոք մեր Եվրոպան կմնա այնպիսի վայր, որտեղ գնահատվում են ազատությունն ու մարդկային արժանապատվությունը, թե կդառնա մայրցամաք, որտեղ բռնությունը առաջ է տանում սահմանները։ Ուկրաինացիները պաշտպանում են ոչ միայն իրենց երկրի ազատությունն ու ինքնիշխանությունը, այլև Եվրոպայի անվտանգությունն ու ազատությունը Պուտինի ագրեսիայից։ Ուստի,մենք կշարունակենք լիովին կենտրոնացած լինել Ուկրաինային աջակցելու վրա։ Ուկրաինայի ազատությունն ու ապագան մեր արտաքին և պաշտպանական քաղաքականության ամենակարևոր խնդիրն է»,- ընդգծել է Վադեֆուլը։