ԱԱԾ դիմակավորներին չհաջողվեց բերման ենթարկել Միքայել սրբազանին

ԱԱԾ-ն բիրտ ուժի կիրառմամբ փորձեց տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Սակայն նրանց չհաջողվեց, ժողովուրդը և հոգևորականները թույլ չտվեցին, որ բերման ենթարկեն Միքայել սրբազանին, նա նորից անցավ դեպի վեհարան: Այժմ նա շենքի ներսում է:
Այնուհետև իրավիճակը կրկին ծայրահեղ լարվեց, քաղաքացիները, որ սկզբում աղոթք էին հնչեցնում, հետո սկսեցին վանկարկել «ամոթ»: Իրավապահները բիրտ ուժ են կիրառում հոգևորականների և լրագրողների հանդեպ: Մարդիկ միմյանց կոչ են անում սադրանքների չտրվել:
Վեհարանի մոտ, դիմակավորված ԱԱԾ-ականներից բացի,  բերվե են նաև կարմիր բերետավորներ, ոստիկանության հատուկ զորքեր:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները կոչ են անում բոլորին հավաքվել Մայր աթոռում. «Մայր աթոռը բոլորիդ կարիքն ունի»: