Հայաստանում ավտորիտարիզմը ամեն անգամ նոր հատակներ է նվաճում․ Սոս Հակոբյան
Հայաստանում ավտորիտարիզմը ամեն անգամ նոր հատակներ է նվաճում։ Այս մասին գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Ակնհայտ է, որ իշխանության համար ապօրինի լինելու չափի «թույլատրելիության» սահմանները գնալով ջնջվում են։ Շուտով ձեզ կարող է մեղադրեն հեղաշրջման փորձի մեջ՝ ցանկացած ոչ իշխանահաճո քայլից հետո։
Իսկ խուզարկությունների, հետագայում, վստահ եմ՝ նաև կալանքների թույլտվություններ տվող դատավորներին ես առանձին ասելիք չունեմ, բացի նրանից, որ ձեր անունը գրվելու է մեր իրավական համակարգի պատմության ամոթի և անբարոյականության մատյանում։ Քննիչներն ու դատախազները նույնիսկ դրա հույսը թող չունենան»,-գրել է Հակոբյանը։

