Մի քանի արձանագրում և մտահոգություն մեր երկրի անվտանգային համակարգի կամ դրա բացակայության մասին
Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում
ադրբեջանական կողմը հունիս ամսվա երկրորդ կեսին ավելի քան հինգ անգամ խախտել է ՀՀ օդային տարածքը, օգտագործելով անօդաչու թռչող սարք (բայրաքթար)
նույն ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքը աննախադեպ, 35 անգամ, խախտել է թուրքական կողմը, կրկին օգտագործելով բայրաքթար
հունիսի 1-ից սկսած Ագարակի մաքսատանը աշխատում են ֆրանսիացի մասնագետներ, ովքեր եկել են սեփական տեխնիկական միջոցներով։
Հետաքրքիր է, ի՞նչ գործողություններ են իրականացնում ֆրանսիացիները, ի՞նչ պայմանագրի կամ համաձայնագրի վրա և ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա։
ՀՀ պատկան մարմինները հուսով եմ չեն փորձի հերքել այս ամենը, լավ կլիներ մեկնաբանեին, սակայն առավել լավ կլիներ, եթե ուղղակի փասափուսեքը հավաքեին ու …
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

