Զելենսկին մեկնել է Մեծ Բրիտանիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա։

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Զելենսկու այցի հիմնական նպատակը երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնումն է։

Նախատեսվում է նաև, որ Ուկրաինայի առաջնորդը կհանդիպի վարչապետ Քիր Սթարմերի, խորհրդարանի անդամների և թագավոր Չարլզ 3-րդի հետ։