Մենք ավելի լուրջ քննարկումներ և խորհրդակցություններ կունենանք Ռուսաստանի հետ. Արաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարը, ով մեկնել է Մոսկվա, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հետ կապված հարցեր, հատկապես վերջին զարգացումներից հետո։ Այս մասին գրում է ParsToday-ը:
Արաղչին նշել է, որ այժմ, երբ տարածաշրջանը գտնվում է հատուկ պայմաններում, Իրանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունները պետք է լինեն ավելի ճշգրիտ, լուրջ և սերտ։
Արաղչին ասել է. «Ամեն դեպքում, Պուտինի հետ հանդիպմանը մենք լուրջ և կարևոր քննարկումներ կունենանք, որոնք, վստահ եմ, բխելու են երկու երկրների շահերից»։

