Տզերը ակտիվ են դարձել ավելի երկար ժամանակով. մասնագետի զգուշացումը
Վերջին տարիներին տզերի խայթոցները դարձել են ավելի տարածված և վտանգավոր։ Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիայի ղեկավար, ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը նշել է, որ տզերը կարող են փոխանցել լուրջ վարակներ, այդ թվում՝ տզային էնցեֆալիտ և Լայմի հիվանդություն։
Այս հիվանդությունները կարող են ազդել մարդու գլխուղեղի, նյարդային համակարգի, սիրտ-անոթային համակարգի և հոդերի վրա։
Ինչու է այս թեման այսօր կարևոր
. Տզերը ակտիվ են դարձել ավելի երկար ժամանակով՝ ապրիլից մինչև նոյեմբեր` կլիմայական փոփոխությունների պատճառով,
. Շատ մարդիկ չեն գիտակցում խայթոցի վտանգը
• Այսօր բժշկագիտությունը և հանրային առողջապահական համակարգերը կարևորում են՝
- Պաշտպանություն բնության մեջ գտնվելիս՝ երկարափեշ հագուստ, տզերից պաշտպանող միջոցներ,
- Տզերի արագ հայտնաբերում և հեռացում՝ խայթոցից հետո
- Պատվաստում տզային էնցեֆալիտի դեմ՝ հատկապես ռիսկային վայրերում ապրողների կամ ճանապարհորդողների համար,
- Բնակչության իրազեկում՝ վարակների վաղ նշանները ճանաչելու և բուժում ստանալու համար:
- Տզերից փոխանցած վարակները հնարավոր է կանխել ճիշտ տեղեկատվությամբ և պաշտպանական միջոցներով։ Ցանկացած կասկածելի ախտանիշի դեպքում դիմել բժշկի:
- Տզի խայթոցից հետո ի՞նչ նշանների հետևել
- Տզի խայթոցից հետո որոշ հիվանդություններ կարող են ի հայտ գալ օրեր կամ շաբաթներ անց։
Կարևոր է ուշադիր լինել հետևյալ նշաններին․
- Ջերմություն և թուլություն
- Գլխացավ, մկանացավեր
- Սրտխառնոց կամ փսխում
- Կարմիր բիծ խայթոցի տեղում, որը մեծանում է օղակի պես (Լայմի հիվանդության նշան)
- Քնկոտություն, շփոթվածություն։
Այս նշանները կարող են ի հայտ գալ տզի խայթոցից 3 օրից մինչև 1 ամսվա ընթացքում։
Դիմեք բժշկի, եթե՝
- Ունեք վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկը
- Տիզը երկար ժամանակ է կպած եղել մաշկին
- Գտնվել եք Էպիդեմիոլոգիական վտանգավոր օջախներում
- Պատվաստված չեք տզային էնցեֆալիտի դեմ:
Վաղ արձագանքը պաշտպանում է առողջությունը։

