Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ

Գործարար Սամվել Կարապետյանին տարել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին  հայտնել են «Sputnik Արմենիա»-ի իրավապահ մարմինների աղբյուրները։

Նշենք, որ սա անսպասելի է եղել փաստաբանների համար, քանի որ ակնկալվում էր, որ  Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք՝ երեկ դատարանը 2 ամսով կալանավորեց «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։

Համեմատաբար վերջերս կառուցված բանտում պահում են և՛ բանտարկյալներին, և՛ դատապարտյալներին։