Իսրայելական հարվածներից զոհվել են Իրանի ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ
Իսրայելական հարվածներից զոհվել են Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին և Մեհդի Ռաբանին, տեղեկացրել է IRIB-ը։
Գեներալ Գոլամռեզա Մեհրաբին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության պետի տեղակալն էր, իսկ գեներալ Մեհդի Ռաբանին՝ ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալը։