Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին․ Միրզոյան
Խոր վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Air India ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարաթի նահանգի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։ India Today-ը հաղորդում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Times of India-ն պարզաբանում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Boeing 787 Dreamliner էր։

