Թրամփն ընդունել է ՌԴ նոր դեսպանի հավատարմագրերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Վաշինգտոն ժամանած Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևի հավատարմագրերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից։
Արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը, որի ընթացքում Դարչիևը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը։

