Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 1212 ուկրաինացի զինվորի մարմին
Ստամբուլի համաձայնագրերի համաձայն՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սկսվել է զոհված զինվորների մարմինների տեղափոխումը։ Այս մասին հայտնել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ուկրաինայի զինված ուժերի 1212 զինվորի մարմին է տեղափոխվել Կիև, Մոսկվային վերադարձվել է 27 զոհված զինվորի մարմին։
Վաղը կմեկնարկի ծանր վիրավորված գերիների փոխանակումը։

