Սինջար եզդիների ազգային միավորումը դատապարտում է ՀՀ իշխանությունների կազմակերպած քաղաքական հարձակումը Եկեղեցու վրա

Սինջար եզդիների ազգային միավորումը խորը մտահոգությամբ հետևում է վերջին շաբաթներին ծավալվող արշավին, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ:

«Այս ինստիտուտի վրա հարձակումն անթույլատրելի է ոչ միայն հայերի, այլև Հայաստանում ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար, քանզի այն ուղղված է պետության կայունության, արժեքների և բազմազանության դեմ։

Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա»։