ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը սպասվում է կրկին Ստամբուլում

ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը սպասվում է կրկին Ստամբուլում, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլում կայացած բանակցություններում որոշել են շարունակել առաջնորդների մակարդակով հանդիպման նախապատրաստումը, իր հերթին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:

Ֆիդանը հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ժամանակներս տեխնիկական մակարդակով կսկսեն աշխատել միմյանց ներկայացված հուշագրերի ուղղությամբ։