Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի՝ կնոջից ստացած ապտակը
Վիետնամ կատարած այցի մեկնարկին՝ ինքնաթիռում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կնոջից ստացած ապտակի կադրերն արագորեն տարածվել են համացանցում։ Ելիսեյան պալատը նախ հերքել է տեսանյութի իսկությունը, սակայն կարճ ժամանակ անց տեսանյութի առաջացրած աղմուկի պատճառով նրանք ստիպված փոխել են իրենց դիրքորոշումը։
Նախագահի մտերիմներից մեկը տեղի ունեցածը որակել է որպես զույգերի միջև տեղի ունեցող տիպիկ վեճ։
Ավելի ուշ Մակրոնի մերձավոր շրջապատից առաջարկել է այլ տարբերակ՝ նշելով, որ տեսագրության մեջ այն պահն է, երբ «նախագահը և նրա կինը վերջին անգամ լիցքաթափվում են ուղևորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։

