ՀՀ դեսպանը և Հունգարիայի ԱԺ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության հարցեր

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հունգարիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների զարգացմանն ու երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: