Թուրքիան ցանկանում է ռազմաբազա ունենալ Սիրիայի կենտրոնական մասում. ԱՄՆ պետքարտուղար
Ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին՝ Ռուբիոն ասել է.
«Այս կամ այն փուլում Սիրիայի անցումային իշխանությունները պետք է որոշեն՝ թույլատրե՞լու են արդյոք օտարերկրյա ռազմական բազաների տեղակայում։ Դա վերաբերում է Ռուսաստանին, բայց պոտենցիալ՝ նաև Թուրքիային, որը նույնպես ցանկանում է դա, հատկապես երկրի կենտրոնական մասում», – նշել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Իսրայելի ղեկավարությունը «մտահոգված է Սիրիայում թուրքական ներկայությամբ»։
Ապրիլի սկզբին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկիրը դեմ կլինի Սիրիայում թուրքական ռազմական բազաների տեղակայմանը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուբիոն նաև հայտարարել է, որ Սիրիայի ներկայիս կառավարությունը կարող է փլուզվել ընդամենը մի քանի շաբաթից։

