Կան շփումներ, բայց ոչ մի լուրջ բան. Բայրամովը՝ Հայաստանի հետ «խաղաղության» մասին

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ շփումները շարունակվում են մի քանի ոլորտներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, լրագրողներին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով,կարգավորման գործընթացում Երևանի կողմից ներկայումս լուրջ քայլեր չեն ձեռնարկվում. «Ադրբեջանը ակնկալիքներ ունի Հայաստանից։ Դրանք են՝  տարածքային պահանջներից հրաժարում  և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Մենք հետևում ենք այս գործընթացներին։ Կան շփումներ, բայց դեռևս լուրջ քայլեր չեն նկատվել»։

Բայրամովը նաև նշել է, որ սահմանների սահմանազատման հարցի շուրջ առաջին շփումները Բաքվի և Երևանի միջև արդեն տեղի են ունեցել, և այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Նա ասել է, որ Ադրբեջանը ակնկալում է, որ «Հայաստանը կկատարի իր պարտավորությունները՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային և հաղորդակցական գծերի ապաշրջափակման հարցում»։