Մեծ Հայրենականի հայ հերոսները

Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 600.000 հայերից 66.802-ն արժանացել են պարգևների. 106 հայորդի արժանացել է ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, մյուս հայ մարտիկներն ու հրամանատարները պարգևատրվել են տարբեր շքանշաններով ու մեդալներով:

63 հայ գեներալներ ղեկավարել են խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հովհաննես Բաղրամյանը եղել է Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարը:

Հայրենական Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:

  • Հովհաննես Բաղրամյան, Խորհրդային միության մարշալ, պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը:
  • Համազասպ Բաբաջանյան, Զրահատանկային զորքերի մարշալ
  • Հովհաննես Իսակով (Տեր-Իսահակյան), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ
  • Արմենակ Խանփերյանց (Սերգեյ Խուդյակով), ավիացիայի մարշալ
  • Սերգեյ Օգանով (Օհանյան), Ինժեներական զորքերի մարշալ