Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորում, որ Կիևում մայիսի 10 կլինի․ Մեդվեդևը՝ Զելենսկուն
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տեղն է դրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռօրյա զինադադարի առաջարկը։ «Կանաչ անթրաշ «չմոն» հայտնել է, թե մերժում է Պուտինի եռօրյա հրադադարի առաջարկը Մայիսի 9-ի առիթով և չի կարող ապահովել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։
Իսկ ո՞վ է նրա երաշխիքը փնտրում։ Պարզապես բառային սադրանք։ Ոչ ավելին։
Տականքը հասկանում է, որ Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամ-ալիքում։

