«Վերելք». ՈՒՆԵՆԱԼ ՎԵՐԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (տեսանյութ)

Երկրի ծանր վիճակի պատճառներից մեկը հասարակության նորմայից դուրս նյութակրոնությունն է, որն իր բացատրությունն ունի։
Կյանքը ցույց է տալիս, որ դասական քաղաքականությունը և քաղաքագիտությունը լուծում չունեն մեր իրականության համար: Ժողովրդի պատմական անցյալով և հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բացասական դրսևորումների հանրագումարային ազդեցությունը հետզհետե աղավաղում է հանրային կյանքի նորանոր ոլորտներ, մարդը դառնում է էլ ավելի անպաշտպան, բարոյահոգեբանական վիճակը դառնում է առավել աղետալի: Այս ամենը շատերին դրդում է խոր անհուսության, և հաճախ կարելի է լսել «ելք չկա» արտահայտությունը: Ելք իսկապես չկա, բայց՝ դասական քաղաքագիտության տիրույթներում: Ոչ ստանդարտ մեր իրողության լուծումը ևս ոչ ստանդարտ է: Այն գտնվում է բոլորովին այլ հարթության մեջ, դրան հասնելու համար այլ որակի (հմտությունների ունակ) Որոնողներ են հարկավոր:

Ի՞նչ մակարդակի մասին է խոսքը, ովքե՞ր են այդ այլ որակի Որոնողները։ «Վերելք» հաղորդաշարն այս հարցերի շուրջ զրուցում է փիլիսոփա, խորագետ, թաքնագետ, ուսուցիչ Տրդատ Դոնիկյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում