Արթուր Չախոյանին տեղափոխել են հիվանդանոց
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ու մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված հասարակական գործիչ Արթուր Չախոյանին քիչ առաջ ոստիկանությունից տեղափոխեցին հիվանդանոց։
Նա աչքի հատվածում կապտուկներ ունի, բողոքում է գլխապտույտից։
Հիշեցնենք, որ այսօր թաղապետն ու մյուս պաշտոնյաները ծեծի են ենթարկել հասարակական գործիչ Արթուր Չախոյանին, որը թաղապետարան էր գնացել՝ մասնակցելու հանրային քննարկմանը։ Նրան ոչ միայն թույլ չեն տվել, այլև ծեծել են։ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
«Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ»,- լրագրողներին ասել էր թաղապետը, քաղաքապետարանը քննադատել էր պաշտոնյայի վարքագիծը:
Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի։

