Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն»

Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ «Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու» և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Այս պահանջներից բացի՝ Բայրամովը կոչ է արել նաև քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի և Թուքրիայի դրոշների այրումը որպես «հանցագործություն» ճանաչելու համար։