Խաղաղության հասնելու համար հնարավոր է Ուկրաինան ստիպված լինի հողեր զիջել. Կլիչկո

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին ասել է, որ Ուկրաինան հնարավոր է ստիպված լինի հողեր զիջել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տարածքային զիջումներ ընդունելու մասին ճնշման ֆոնին։

«Սցենարներից մեկը… տարածքներ զիջելն է։ Դա արդար չէ», – ասել է նա։

Սակայն 53-ամյա բռնցքամարտի նախկին չեմպիոնը, որը դարձել է քաղաքական գործիչ, ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը «երբեք չի ընդունի օկուպացիան» Ռուսաստանի կողմից։

Նա ելույթ է ունեցել Կիևի դեմ ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումից մի քանի ժամ անց, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, իսկ վիրավորվել է ավելի քան 80-ը։ Սա վերջին ամիսների ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքի վրա Ռուսաստանի կողմից իրականացված ամենամահաբեր հարձակումներից մեկն էր։ Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականին սկսեց Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակում, Մոսկվան ներկայում վերահսկում է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը։