Մետրոյի «Երիտասարդական» կայարանը Իսահակյանի անունով անվանափոխելու առաջարկ է ներկայացվել
Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի անունով անվանափոխելու առաջարկ է ներկայացվել քաղաքապետարան։ Կառավարությունում ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են անվանի մտավորականներ, ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսահակյանի թոռը։ Հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ հաշվի առնելով հարևանությամբ տեղադրված Իսահակյանի արձանն ու հոբելյանական տարին` քաղաքապետարանը հարցը քննարկի»,- ասաց նախարարը։
Նախարարը հավելեց, որ ըստ սահմանված ընթացակարգի՝ առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան․ կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է:

