Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Երևանի ժամանակով 13:49-ին Թուրքիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդմամբ, աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40,84⁰ և արևելյան երկայնության 28.14⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ստամբուլ քաղաքից 73 կմ հեռավորության վրա (Մարմարի ծովում)։