ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Ուկրաինայի հետ Լոնդոնում բանակցություններից հետո կարող է մեկնել ՌԴ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը այս շաբաթ Լոնդոնում կայանալիք բանակցություններից հետո, որին կմասնակցեն նաև Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները, կարող է կրկին մեկնել Ռուսաստան։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ բացի Ուիթկոֆից, սպասվում է, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանը ամերիկյան կողմը կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգին։ Եթե խորհրդակցություններից հետո Վաշինգտոնի, Եվրոպայի և Կիևի դիրքորոշումները համընկնեն, Ուիթկոֆը կարող է մեկնել Ռուսաստան։

