Ղարաբաղյան շարժման շարունակությունը Հայաստանում կործանարար է պետականության համար. Փաշինյան

Ղարաբաղյան շարժման շարունակությունը Հայաստանում կործանարար է պետականության համար: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության կատարողականի ամփոփիչ զեկույցի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

«Շատերը կարծում են, որ ղարաբաղյան շարժումն է կարևոր, ոչ թե Հայաստանի պետականությունը։ Կառավարող մեծամասնությունն ու անձամբ ես ասում ենք, որ ղարաբաղյան շարժման շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել ու լինելու է գործիք Հայաստանի պետությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը թույլ չտալու համար»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։