Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն՝ Ֆրանսիայի Շարանտոն-լե-Պոն քաղաքում

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Շարանտոն-լե-Պոն քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։

Ինչպես հայտնում են դեսպանությունից, միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Միշել Էրբիյոն, Վալ-դե-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանիոն Շարանտոն-լե-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը և «Վալ-դե-Մարնի ֆրանս-հայկական միություն» կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը։

Արարողությանը ներկա էին նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի, Վալ-դե-Մարն դեպարտամենտի, Շարանտոն-լը-Պոն և հարակից քաղաքների խորհուրդների անդամներ, քաղաքապետներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ, որոնք Շարանտոն-լե-Պոն քաղաքում տեղադրված հայկական խաչքարի առջև ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև ֆրանսահայ գործարար, բարերար, Շարանտոն-լե-Պոնի ֆրանսահայ համայնքային կյանքում մեծ ներդրում ունեցած Ռոժե Կարպիս Ջրբաշյանին նվիրված հուշատախտակի բացման արարողություն։