Ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին

Օրուգիշեր սահմանագծին «ամրոցներ» կառուցողներն Ադրբեջանի` արդեն 3 շաբաթ, միևնույն ժամերին, գրեթե նույն ուղղություններով արձակված կրակահերթերը համարում են ադրբեջանական բանակի կարգապահության խնդիր:

Իհարկե, սա որպես տարբերակ են առաջ քաշում` չբացառելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու վարկածը:

Ո՞ւմ են պետք կամ դուք ո՞՝ւմ եք պետք ձեր ինժեներական կառույցներով ու խրոխտ դեմքերով, երբ Ադրբեջանը ճնշումների ու ահաբեկման քաղաքականության շրջանակներում նույնիսկ սահմանամերձ բնակավայրի վրա է կրակում, տան ապակի կամ մշակույթի տուն խոցում, իսկ դուք դեռ վարեփոխման կամ աշխատանքի իմիտացիա եք անում` ամենշաբաթյա կտրվածքով բանակին հրապարակային հրահանգելով «չկրակել», «չարձագանքել»:

Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով, իսկ ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից