Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել արցախցիների դեմ ատելություն տարածելու դեպքերով
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազությանը՝ արցախցիների դեմ ատելություն տարածելու դեպքերի վերաբերյալ։
«Պահանջում ենք պարզաբանումներ՝ Արցախում կոռուպցիոն վարույթների ընթացքի վերաբերյալ։ Դատախազությունը ոչ մի գործողություն չի արել, ատելության ալիքն՝ ավելի ուժգնացել», – այդ մասին ՀՀ դատախազության մուտքի մոտ հայտարարել են արցախցիները։

