Շարունակվում են քննարկումներն ու հանդիպումները՝ հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում

Շարունակվում են քննարկումներն ու հանդիպումները՝ հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում։

Այս օրերի ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպում և քննարկումներ են ունեցել «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման, «Միասին» շարժման, «Հայոց համազգային միասնություն», «Միասնական հայրենիք», «Ապրելու երկիր» կուսակցությունների, «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության, «Թեքեյան մշակութային միություն» հասարակական կազմակերպության և Ամերիկայի հայ դատի գրասենյակի ղեկավարությունների ու ներկայացուցիչների հետ։

Հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում, և բոլոր ուժերն իրենց աջակցությունն են հայտնել պայքարի օրակարգին։ Քննարկումներ են ծավալվել հետագա անելիքների շուրջ՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ