Վարդանյան եղբայրները Միլանում դարձան Գինեսի ռեկորդակիր
Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։ Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր։ Ռեկորդը սահմանվել է 2025 թվականի ապրիլի 6-ին՝ Միլանում կայացած շոուի ընթացքում։
Եղբայրները նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողների այս հնարքով տաղանդների միջազգային շոուներում, իսկ այժմ նրանք ամրապնդել են իրենց հաջողությունը՝ դառնալով Գինեսի ռեկորդակիրներ։
Տեսանյութը՝ հետևյալ հղմամբ։

