Թրամփի հատուկ բանագնացը հավաստիացրել է, որ իր խոսքերը խեղաթյուրել են. «ԵՍ ՆԿԱՏԻ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ Ուկրաինայի բաժանումը»
Times-ի հոդվածում իմ խոսքերը խեղաթյուրել են։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփի Ուկրաինայի գծով հատուկ բանագնաց Քիտ Քելոգը։
«Ես խոսել եմ կայունության ապահովման ուժերի մասին հրադադարից հետո՝ ի աջակցություն Ուկրաինայի ինքնիշխանության։ Բաժանման մասով ես նկատի եմ ունեցել մարզերի կամ դաշնային ուժերի պատասխանատվության գոտիների (առանց ԱՄՆ զորքերի)։ ԵՍ ՆԿԱՏԻ ՉԵՄ ունեցել Ուկրաինայի բաժանումը»,- հավաստիացրել է նա։

