Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման իրատեսական առաջարկները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման իրատեսական առաջարկները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Ռուսական կողմը բաց է լուրջ և իրատեսական առաջարկների քննարկման համար, որոնք հաշվի կառնեն ներկայիս իրողությունները և կհանգեցնեն ուկրաինական ճգնաժամի արմատական ​​պատճառների վերացմանը և իսկապես համապարփակ, արդար և տևական խաղաղության հասնելուն», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նա՝ պատասխանելով հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների պայմաններին։

Դիվանագետն ընդգծել է, որ Կիևը ցույց է տալիս բանակցությունների համար պատրաստակամության պակաս։ Պոլիշչուկը հիշեցրել է, որ ուկրաինական կողմն էր, որ դադարեցրել է ուղիղ շփումները Ռուսաստանի հետ 2022 թվականի ապրիլին, իսկ նույն տարվա սեպտեմբերին սահմանել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների պաշտոնական արգելքը, որը մնում է ուժի մեջ։