Թրամփի հատուկ բանագնացն ուղևորվել է Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հայտնել է Axios-ը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սա կլինի Ուիթքոֆի և Պուտինի երրորդ հանդիպումը Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում հրադադար հաստատելու պահանջի ֆոնին: