Արևմուտքը չի հրաժարվել Հայաստանին օգտագործելու իր ծրագրերից․ Պետդումայի պատգամավոր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորումից պարտադրված է դրսից, NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։ Նրա խոսքով՝ Երևանի քայլում երևում է Արևմուտքի «ստորագրությունը»։
«Ակնհայտ է, որ Արևմուտքը չի հրաժարվել Հայաստանին օգտագործելու իր ծրագրերից Ռուսաստանի դեմ ևս մեկ ճակատ բացելու համար՝ կովկասյան տարածաշրջանում», – նշել է Միրոնովը։
Նրա կարծիքով՝ այս որոշումը տեղավորվում է Փաշինյանի կառավարության ընդհանուր քաղաքականության մեջ։ Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի վարչապետը երկիրը տանում է դեպի պատմական դաշնակիցների հետ կապերը խզելու՝ ի դեմս ՀԱՊԿ երկրների։

