Վերջնական որոշումը գյումրեցիները կկայացնեն այսօր՝ իրենց ընտանեկան օջախներում, այդտեղ ոչ ոք նրանց չի լսում և չի ձայնագրում

Գյումրու քաղաքային ավագանու ընտրությունների մի քանի դիտարկումներ. 1. ամենայն հավանականությամբ 50+1 արդյունքի մասնակից քաղաքական ուժերից ոչ մեկը չի հասնի, 2. 50+1 կարող է ձեռք բերել Քաղաքացիական պայմանագիրը կոալիցիոն մեկ գործընկերով, իսկ ոչ իշխանական մասնակիցները եթե կարողանան միասնական կոալիցիա ձևավորել 3. շատ թեժ պայքար է սպասվում այն քաղաքական ուժի խմբակցության հետ կոալիցիայի համար, որի հետ դաշինքը ապահովելու է այդ բաղձալի 50.+1-ը: 4. քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի առաջնորդները թույլ տվեցին քաղաքական և քաղաքագիտական իմաստով սխալներ, որոնք հակավարկանիշային ազդեցություն ունեցան, կոռեկտությունը պահպանելու համար անուններ և իրադարձություններ չեմ հիշատակի որովհետև դեռ ընտրություններին երկու օր կա 5. քարոզարշավի և հեռուստատեսային բանավեճի ընթացքում քննարկվում էին անձերը, նրանց կերպարն ու կենսագրությունը, իսկ ծրագրերը և դրանց իրականացման ռեսուրսների հարցը գնաց երկրորդական հարթություն, այնինչ պետք է լիներ հակառակը 6. տպավորություն ունեմ, որ քաղաքական մասնակցությունից գյումրեցիների մոտ հիասթափություն և մերժողականություն կա, թատրոն-հանդիսատես մոդելն էր գերիշխում 7. հավանաբար քաղաքական կողմնորոշման վերջնական որոշումը գյումրեցիները կկայացնեն այսօր իրենց ընտանեկան օջախներում, հարազատներով միմյանց հետ անկեղծ զրույցներով, այդտեղ ոչ ոք նրանց չի լսում և չի ձայնագրում: Լավ եղեք, բարգավաճում մեր ամենա-ամենա Հայրաքաղաքին:

Գարիկ Քեռյան